Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Վարչապետի առաջարկությամբ նախագահը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.
Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

(Visited 107 times, 1 visits today)