Ավտովթшրի հետևանքով մшհшցել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները

Օգոստոսի 9-ին nղբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մшհшցել են: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մшհшցшծներին Toyota-ից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:

Վթшրի հետևանքով տեղում մшհшցել են Toyota-ի վարորդ Մ. Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարուքյանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները

(Visited 84 times, 1 visits today)