Ավինյան.Մայիսի 18-ից կբացվեն մանկապարտեզները, տրանսպորտը և ոչ միայն

Արտшկшրգ դրության պայմաններում վերաբացված աշխատատեղեր վերադառնալու ամենամեծ խնդիրներից է մանկապարտեզների փակ մնալը՝ մանկահասակ երեխաներ ունեցող աշխատողների համար:Թեպետ պետությունը հորդորել էր մինչեւ 12 տարեկան երեխա ունեցող աշխատողների նկատմամբ չկիրառել տույժ ու տուգանքներ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չներկայանալու կամ ուշանալու համար, սակայն «պետական հորդորը» չունի «պարտադրանքի ուժ» մասնավոր հատվածի մազմաթիվ աշխատողների պարագայում, քանի որ նրանց իրավահարաբերությունը կարգավորվում է գործատուի հետ անհատական պայմանագրով:Այսօր Կառավարության որոշմամբ՝ մինչեւ հունիսի 13-ը երկարացվեց шրտակшրգ դրությունը, սակայն մանկապարտեզների վերաբացման մասին չնշվեց:Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ քիչ առաջ Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախատեսում են մայիսի 18-ից վերաբացել մանկապարտեզները:Նշենք, որ նախորդ օրերին մանկապարտեզների դաստիարակների միջոցով անցկացվել է երկու հարցում. սկզբում դաստիարակները հավաքել են այն երեխաների տվյալները, որոնց ծնողներն աշխատում են, իսկ վերջին երկու օրերին կրկին հարցում են արել բոլորին՝ նշելով այն ծնողների տվյալները, որ մանկապարտեզների վերաբացումից հետո նախատեսում են երեխաներին տանել: «Ծնողներից ոմանք մտավախություն ունեն, որ մեծաթիվ երեխաներով խմբերում (մանավանդ կրտսեր տարիքային խմբերում) հնարավոր չի լինի ապահովել առողջապահական անվտանգության կանոնները: Նրանք հայտնում են, որ չեն բերելու: Սակայն մեծամասամբ թե երեխաները, թե ծնողները սպասում են պարտեզների բացվելուն»,- մեզ հետ զրույցում նշեց դաստիարակներից մեկը, ով երկրորդ հարցումն էր ավարտում:Երեւանյան տրանսպորտի անվերջ ...Հիշեցնենք, որ մայիսի 18-ից վերագործարկվելու է նաեւ հանրային տրանսպորտը:

(Visited 95 times, 1 visits today)