Ավելի քիչ գնահատվեց այն մարդկանց կարծիքը, ովքեր ոլորտից են, քան այն մարդկանց, ովքեր երբեք դպրոց չեն մտել և չգիտեն ուսուցչի ծանրաբեռնվածությունը. պատգամավոր

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել էր այս օրերին ուսուցիչների ծանրաբեռնվածության խնդրին` մատյանների լրացման և դպրոցներ գնալու մասով:
«Նախարարությունից դեռ իմ գրավոր առաջարկի պատասխանը չեմ ստացել և դեռ սպասում եմ պատասխանին:Ուսուցիչներն արտակարգ դրության պայմաններում դասապրոցեսի ծանրաբեռնվածությունից բացի հիմա էլ նստած մատյանների թվերն են լրացնում, որպեսզի կարողանան գոհացնեն նախարարությանը: Կարծում եմ, կերկարեցնեին ժամկետը, եթե ուսուցիչներն իրենց իրավունքներին տեր կանգնեին: Մանավանդ, երբ տարին ամփոփովում է մայիսի 15-ին և մինչև այդ բավականաչափ ժամանակ կա, որ ուսուցիչն այդ աշխատանքները կատարեր: Իհարկե, չեմ ասում, որ մայիսի 15-ին դա արվեր, քանի որ նախարարությանը պետք է որ ավելի վաղ ունենան տվյալները և ընդամենը մի քանի օր տրամադրելը ավելի օրենքների մեջ կլիներ: Օրինակ՝ ուսուցիչները ստիպված են եղել հայտնվել դպրոցում, «նկարեն» այդ մատյանների էջերը, տանեն տուն, շաբաթ, կիրակի օրերին հասցնեն լրացնեն, քանի որ վերջնաժամկետը վաղն է, այնինչ կարելի էր թույլտվությունը տալ օրինակ մինչև ապրիլի 23-ը և այսօր օրերի ընթացում օպերատորը կհասցներ սքան անել և ուղարկել բոլորին, իսկ ուսուցիչներն ամենօրյա գրաֆիկով կլրացնեին և իրենց վրա ծանրաբեռնվածություն չէր լինի: Իհարկե, այս քայլով չգնաց նախարարությունը, ես չգիտեմ ով, ինչ խորհուրդ էր տվել, որ սա մեկ օրվա և մեկ հոգու անելու բան է: Ցավում եմ, որ ավելի քիչ գնահատվեց այն մարդկանց կարծիքը, ովքեր ոլորտից են, քան այն մարդկանց, ովքեր երբեք դպրոց չեն մտել և չգիտեն ուսուցչի ծանրաբեռնվածությունը»

(Visited 27 times, 1 visits today)