Ավելի քան 100 հոգով դիվերսիա են արել դեպի «Անվախ» կոչվող դիրք․ Նիկոլ Փաշինյան

Գիշերը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները, ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարփակումն են արել դեպի Հայաստանի Հանրապետության

Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։

Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարքը և անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել, նախնական տվյալներով՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

(Visited 63 times, 1 visits today)