Ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում. ժամանել է մարզի ոստիկանապետը

Man in hood with revolver

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, զենքերով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։

Դիմակավորված անձինք ատրճանակի նմանվող առարկաների սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել են գումար, այնուհետև նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գալուստ Գ-ին պատկանող Nokia բջջային հեռախոսը և նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սուրիկ Դ-ին պատկանող iPhone7 տեսակի բջջային հեռախոսը, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի նոութբուքը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու Արմավիրի մարզի քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին, զենքի նմանվող առարկաներն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

(Visited 42 times, 1 visits today)