Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի.Վարչապետ (տեսանյութ)

Կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար կառավարությունում հրավիրված խորհրդակցության ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Էջմածնի բնակիչը, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս, թաքցրել է ջերմություն ունենալը պետությունից։

Նա կաթիլային ընդունելուց հետո վճռական որոշում է կայացնում նշանդրեքին մասնակցել, միջոցառումը չհետաձգել։ Նա այս ընթացքում շփվել է վարսավիրի, ոսկերիչի, խնջույքի մասնակիցների հետ, ինչի հետևանքով, Փաշինյանի գնահատմամբ, ստեղծվել է ճգնաժամային այս իրավիճակը, երբ հիվանդացել են նրա ամուսինը, մորաքրոջ որդին։

«Այս դեպքում որքան էլ տարօրինակ հնչի, անհատական ջանքի ու պատասախանտվության, գիտակցության հարց է»,- ասաց նա՝ հիշեցնելով հակառակ դեպքում կվնասեն իրենց մտերիմներին, հարազատներին, համաքաղաքացիներին ու այլոց։

Նա ընդգծեց՝ լավագույն միջոցը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Նա հորդորեց միմյանց տեսնելուց  ձեռքսեղմումով չողջունել, չհամբուրվել։

Փաշինյանը նաև հայտնեց, որ դիմակների գներն անտրամաբանական գների են հասել, առողջապահության նախարարն իրեն հայտնել է, որ մարդիկ փողոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն, դիմակ պետք է կրեն հիվանդներն ու նրանց հետ շփվող մարդիկ։

«Մենք այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնովիորւսի վերաբերյալ»,-ասաց վարչապետը, ավելացնելով, որ այսօր հետազոտվելու են «Գոլդեն Փելես»-ում գտնվողները, մեծ հավանականություն կա, որ արդյունքները բացասական կլինեն։

Որոշվել է, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, եթե անհրաժեշտություն լինի, կերկարաձգեն։

Նա հորդորեց, մասսայական միջոցառումներ չկազմակերպել ու դրանց չմասնակցե

(Visited 24 times, 1 visits today)