Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:
«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », – նշում են «Տաշիր» հիմնադրամում:
Ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: BBC-ի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել քաղաքի նավահանգստի տարածքում։ Կան 100-ից ավել զոհեր, 4000-ից ավել վիրավորներ: Մահացած հայերի թիվը ցավոք հասել է 11-ի: