Անցնելու ենք վեցօրյա ուսուցմական պրոցեսի. Արայիկ Հարությունյան

Ազատության հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է դպրոցների և բուհերի վերաբացման կանոնների մասին: Նա նշել է.

«Մշակել ենք ուղեցույց դպրոցների համար, որտեղ կետ առ կետ նշվում է դպրոցների ո՞ր քանակի դեպքում ինչ գործողություն պետք է արվեն, ընդհանուր բնույթի կարգավորումներ և ցուցումներ են տրվում ։ Այդ ցուցումները շատ չեն տարբերվում ընդհանուր հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ցուցումներից։ Պարզապես, ուղեցույցի միջոցով տալիս ենք գործողությունների պլան»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու է բուհերի դեպքում ընտրվել սեպտեմբերի մեկը, իսկ դպրոցների  դեպքում ՝ սեպտեմբերի 15-ը, նախարարը պարզաբանեց․

Հարությունյանի խոսքով՝  քանի որ բուհերը ուսանողների քանակով քանակը բավականին  մեծ են , այդ իսկ պատճառով  որոշում  է կայացվել  ավելի փոքր քանակով ուսանողներով սկսեն դասերը, հետո ընդլայնվեն։

Արայիկ Հարությունյան, ձեզ ԱԶԳԸ չի ...

«Բուհերն այդ ընթացքում կշտկեն թերությունները, որպեսզի ավելի մեծ թվով ուսանողներ հաճախելու դեպքում ընտելացած լինեն նոր իրավիճակին։ Մարտի 16-ից,արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ոչ դպրոցները ,ոչ էլ բուհերը   չեն բացել դռները, հետևաբար նաև հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու հնարավորություն չեն ունեցել ՝ համենայն դեպս մեծ թվով աշակերտների կամ ուսանողների հաճախումների պարագայում»,-ասել է նախարարը։

Ինչ վերաբերում  է դասերի ընթացքում  դիմակ կրելուն, ապա նախարարը հաստատեց, որ դիմակով են նստելու դասերին։

«Տեսնում եք, որ զգալի սահմանափակումներ հանվում են , վերականգնվում են դասապրոցեսները, հետևաբար տարրական հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն։ Պետք է բացատրել աշակերտներին դիմակի կրելու անհրաժեշտությունը։
Եթե դասարանները մեծ են, ապա դասարանները պետք է կիսվեն, կազմվի դասացուցակ և կազմվի դասապրոցեսը, որպեսզի կարողանանք ապահովել սոցիալական հեռավորությունը»,-հավելեց Հարությունյանը։

Դպրոցները կապահովեն նաև ախտահանման  միջոցները և աշակերտները  ձեռքերի ախտահանում կիրականացնեն  դասերից առաջ և հետո։

Դպրոցները կբացվեն սեպտեմբերից ...

Նախարարի գնահատմամբ՝ սա  աննախադեպ իրավիճակ է։ Մինչ համավարակը, երբեք որևէ երկիր այս ծավալի սահմանափակումների պայմաններում դասապրոցեսներ չի իրականացնել։

Նշենք, որ թեպետ նախարարը ասում է, որ կետ առ կետ մշակված են գործողությունների քայլը, սակայն ոչ մի կետ դեռ դպրոցներին չի հասել։

Ուսուցիչները տարակուսած են՝ եռահերթ աշխատանքի հնարավորություն ու դասարաններ դպրոցները  չունեն, այլ կերպ՝ անհասկանալի է, թե ինչպես պիտի ապահովել աշակերտների՝ փոքր խմբերով ուսուցումը։

Ուստի անհասկանալի է մնում, թե ինչպես կօգնի մեկ օր ավել աշխատանքը. «Անցնելու ենք վեցօրյա ուսուցմական պրոցեսի»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։
«Մենք երկարացնում ենք ուսումնական շաբաթը ևս մեկ օրով , որպեսզի աշակերտները, առավելագույնս քիչ ժամանակ անցկացնեն դպրոցում։Ինչը զգալի կնվազեցնի վիրուսի տարածումը։ Երկրորդը՝ հաճախակի այցելություններով դասապրոցեսի և  կրության շարունակությունը կապահովի։ Երրորդը՝ առաջանալու է սննդի խնդիր, քանի որ սահմանափակումներ ենք մտցրել ՝ բուֆետներն ու ճաշարանները  չեն գործելու։ Կարևորն այն է, որ երեխան որքան քիչ ժամանակ անց կացնի դպրոցում, այդքան սննդի մատակարարման անհրաժեշտությունը նվազում է»,-ասաց նախարարը։
«Եթե դպրոցում հայտնաբերվում է վարակված երեխա, ապա պետք է հասկանանք ըստ իրավիճակի։ Նախ համադասարանցիների շրջանում ամբողջական թեստավորում կանցկացվի և եթե դասարանում տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում։ Իսկ եթե թեստավորման արդյունքում տեսնենք, որ տարածում կա, ապա  տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն և  դասերը կշարունակվեն հեռավար  անցկացման կարգով»։

Ամեն քայլ անելիս առաջնահերթն առողջությունն է

Ամեն քայլ անելիս առաջնահերթ մտածում ենք առողջության մասին. Ազատության հետ զրուցել եմ դպրոցների և բուհերի վերաբացման որոշ կանոնների մասին

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 18 августа 2020 г.

(Visited 62 times, 1 visits today)