Անժելայի, Ագնեսայի, Սաթիկի մոտ ինչ ասես կարող եք դուրս տալ, հրավիրում եմ բանավեճի ամենաբարձր ռանգի կուսակցականների …

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեշտ է գնալ տարբեր հարթակներ՝ Անժելայի, Ագնեսայի, Սաթիկի մոտ և քանի որ ընդդիմախոս չունեն, ինչ աղբ ասես կարող են դուրս տալ:

Դե լեզվի տակ ոսկոր չկա:
Ինչքան էլ դժվար է իմ այս վիճակին դուրս գալ, բայց հրավիրում եմ բարձր ռանգի մեկ հանրապետականի, մեկ քոչարյանականի, մեկ դաշնակցականի համատեղ հրապարակային բանավեճի:

Սրանք պատրաստ են հանցագործության ...

Այնքա՜ն հեշտ է փակել նրանց բերանները, որովհետև այնքան ակնհայտ են նրաց քսան տարվա հանցավոր գործունեության փաստերը, որ նրանց առաջ դնես, լալկվելու են:
Հերիք է թախտի տակից քաջնազարություն խաղաք»:

(Visited 41 times, 1 visits today)