Այ ողորմելի բարգավաճականներ, քաղաքականությունից ոտաբոբիկ ողորմելիներ,ազգադավ վանեցյանի հետ մեսիջ տալով ի՞նչ նպատակ եք հետապնդում, ռուսների աջակցությունն ե»ք ուզում

նԱԻՐԱ զՈՀՐԱԲՅԱՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍԸ«Մարդը լուսնի նման է՝մի երեսը միշտ թաքցնում է»:Մարկ Տվեն
Թեպետ շատ տհաճ է, նաիրա զոհրաբյան, քո մասին խոսելը, բայց ստիպված եմ, որովհետև դու արդեն չափազանց շատ ես հաբռգել՝ ոտնահարելով ամեն բարոյական բան:


Սկսեմ գագիկ ծառուկյանին գրած քո «ղազագրից», որը քեզ համար ծառայել է որպես նրա կուսակցություն մուտք գործելու անցագիր: Ահավասիկ, այդ «ղազագրի» սկիզբը. «Ես՝ Նաիրա Զոհրաբյանս  Գագիկ Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեն քննարկվի և համաձայնեցվի Ծառուկյանի հետ»:
Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում աշխատելու համար քեզանից նման անցագիր («ղազագիր») չի պահանջվել, որովհետև նախ թերթի խմբագիրն էր կարգին մարդ, իսկ դու էլ վատ լրագրող չէիր, և ապա տվյալ ժամանակի իշխանություններին քննադատող (անկեղծ եմ ասում) կարգին հոդվածներ էիր գրում:
Ելնելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ քո ապրած տարիները բաժանվում են երկու մասի՝ թերթի խմբագիր Փաշինյանի օրոք և «բարգավաճ» կոչվող արհեստածին կուսակցության ղեկավար գագիկ ծառուկյանի օրոք:
Երբ Նիկոլ Փաշինյանի հետ էիր աշխատում, նրա հանդեպ քո հավատարմության դրսևորում էին քո զայրույթն ու բողոքը, երբ գիշերով այրել էին «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան: Այն ժամանակ հավատացինք, թե դու ազնիվ ընկերոջ պոռթկումով բողոքում էիր այդ վայրագությունը կատարողներից:

Ձայնդ մինչև եկեղեցի էր հասնում, որի հարևանությամբ թերթի խմբագրությունն էր: Եկեղեցի՝ այս պարագայում զուտ տեղի իմաստով, ոչ թե խորհրդի, որովհետև մենք՝ այդ պահին քեզ հավատացողներս, դյուրահավատ էինք, իսկ եկեղեցին ջոկում է անկեղծը կեղծից:
Դու շատ հեշտությամբ դավաճանեցիր Փաշինյանին և ընկար մեծահարուստ գագիկ ծառուկյանի գիրկը: Ծառուկյանի մոտ գումար կար, որ ստանում էիր միայն խոսելով, ոչ թե թերթում ամենօյա հոդված գրելու չաչարանքով:

Դու պարզապես թաքցնում էիր երեսիդ մյուս կողմը, երբ հավատարմություն էիր խաղում քո խմբագիր Փաշինյանի պարագայում: Դու խաղում էիր նաև, երբ քո շեֆ ծառուկյանը սեղմում էր հեղափոխությունը հաղթած Նիկոլ Փաշինյանի ձեռքը, դու ժպտում էիր, ուրախ էիր:

Իսկ երբ այդ ձեռքը սեղմողն իր ահռելի թալանածը կորցնելու վտանգից հեղափոխության արժեքների դեմ դուրս եկավ իր մանկամիտ պահվածքով՝ պահանջելով կառավարության կազմի փոփոխություն, դու քո հերթին վախեցար կորցնել ծառուկյանից ստանալիք փշրանքները, և քո ժպիտը փոխվեց Փաշինյանի հանդեպ չարության: Ասել է, թե քո հավատարմությունը, ժողովրդական լեզվով ասած, շատ խախուտ է՝ հենված զուտ քո անձնական շահի վրա: Ու դրանից է, որ դու դարձել ես մի անզուսպ, սանձարձակ կին, որը աշխարհի անեծքները սկսեց թափել ժողովրդի վստահությամբ ընտրված Վարչապետի հասցեին:
На изображении может находиться: 1 человек, стоит
Հիմա դու ձայնդ գցել ես, որ գագիկ ծառուկյանին փորձում են նեղացնել: Նախ ասեմ, որ ծառուկյանին չե՛ն նեղացնում, ծառուկյանից պահանջո՛ւմ են խոստովանել գործած մեղքերը՝ սկսած ընտրակաշառքներից, վերջացրած անօրեն գործող կազինոներում պտտվող փողերը:
Եվ դրանից դու շա՜տ ես նեղվում, նառչկա, նեղվում ես ու օրն ի բուն ֆեյսբուքյան քո էջում թունախառն հոդվածներ ես գրում՝ կնոջը ոչ վայել խոսքերով համեմելով քո ասածները՝ իշխանությանը, այսպես ասած, «որակելով» էլ հիվանդ, էլ անբարտավան, էլ ժողովրդի վրա թքած ունեցողներ Ասեմ քեզ, նառչկա, այս քո ասածներն այնքա՜ն սազական են քո տեսքին էլ, քո պահվածքին էլ, քո կեղտոտ բնույթին էլ, որ երևի, դու պարզապես հասցեատիրոջն ես շփոթել: Այս ի՜նչ բառապաշար ես օգտագործում՝ ժողովրդին ոչխար անվանելով, որոշ մարդկանց էլ սպառնալով սամասուդով Եւ դա՛ է պատգամավորի քո պահվածքը, դա՛ է կնոջ քո կերպարը:
Դու ֆեյսբուքյան քո ամեն մի հոդված համեմում ես անցյալի մտածողների ասույթներով: Ցույց ես տալիս, թե շատ կարդացած ես: Չեմ կասկածում՝ կարդացած ես: Բայց դու նրանցից վերցնում ես միայն քո քիմքին հաճելի ընտրովի մեջբերումներ՝ մոռանալով վերցնել ամենակարևորը՝ բարությունն ու բարոյականությունը: Եւ դրանից քո միջի չարությունն ավելի է խտանում, ավելի գունեղանում:
Զարմանում եմ, որ դու՝ ծառուկյանի ստվերից զատ աշխարհում ոչինչ չտեսնող ու չընդունող հրետիկոսդ Աստծուն էլ ես դիմում՝ «Թող մարդկանց ճակատագրերը որոշելուց նայեն Աստծո աչքերին»: Աստծուն դիմելիս չե՞ս ամաչում, չե՞ս մտածում, թե Երկնքից «Մի՛ դատիր, որ չդատվես» հանդիմանությունը կստանաս: Ողբամ քեզ, դու ո՞ւր էիր, երբ Աստված այնքա՜ն բարեհաճ էր այն հարյուր հազարավորների հանդեպ, ովքեր, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, մեր երկիրը հանեցին 20-ամյա քաղաքական ճահճից:

Նախանձից տրաքվո՞ւմ էիր, բայց, ըստ քո «ղազագրով» տված երդումի, իրավունք չունեիր արտահայտելու ներսդ կուտակված թույնը: Բայց այդ ո՞նց եղավ, այ նառչկա, որ հենց գագո ծառուկյանը Փաշինյանի ձեռքը սեղմեց, դու փոխվեցիր մեկեն:Հետո նորից փոխվեցիր, երբ քո ծառուկյանին իր արժանի տեղը ցույց տվեցին: Մի՞թե կարելի է այդքան փոփոխական լինել, բա ո՞ւր կորան քո ինքնությո՛ւնը, կանացի քո հպարտությո՛ւնը…
Ես կուզենայի, որ դու նեղություն քաշեիր իմանալու, որ համաճարակի տարածումից սկսած աշխարհում չկա մի պետություն, ուր այդ խնդրով ընդդիմությունը ձեռք չմեկնի իշխանությանը. նրանք համախմբվել և համատեղ պայքար են տանում: Իսկ դուք՝ բարգավաճներդ, ձեր անխոհեմ քայլերով համաճարակ տարածողներ եղաք և ձեր, հենց ձե՛ր պատճառով համաճարկը տարածվեց նաև Ազգային ժողովում:Կին քաղաքական գործիչը պետք է ...

Բա դուք իրավունք ունե՞ք մնալու ԱԺ-ում: Իհարկե՛ չունեք: Մի կուսակցություն, որի նախագահ գագոն կառավարությունից պահանջում էր համաճարակի հետևանքով անգործ մնացած իր խաղատների հարկերը վճարել, իրավունք ունե՞ր Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու, հլա դեռ փոխնախագահ ու հանձնաժողովի նախագահ ունենալ:

Քո շեֆ գագոյի այդ քայլը չէ՞ր նշանակում, որ դուք՝ սերմացու գողացող մկան նման համաճարակի կատարած ավերակների մութ անկյուններում թաքստոց փնտրողներդ, առնվազն էգոիստ եք, ազգադավ եք և ձեր թալանի վրա նստած՝ շան հաչոց եք արձակում, որ հանկարծ ձեզ չմոտենան:
Դու, նառչկա, որ շարունակ թմբկահարում ես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լինելդ, բա դու իրավունք ունե՞ս ամիսներով իրենց ընտանիքից զրկված ու համաճարակից հիվանդներին բուժելու համար անհնարինն անող բժիշկների հասցեին քո անտեղի բացասական կարծիքը սփռել համացանցով մեկ՝ հայտարարելով, թե՝ հիվանդանոցներում կատարյալ քաոս է:

Գոնե 9-րդ պատվիրանը հիշիր: Եվ նաև պատրաստ եղիր պատասխան տալու քո այդ կեղծ լուրերի համար: Նաև պատասխան տալու, թե այդ ի՞նչ իրավունքով պագամավորդ մարդկանց կուտակումներով արգելված միտինգներ է կազմակերպում: Ձեզանից ոմանք (տհաճ է դրանց անունը տալը) ցուցադրաբար դիմակ չէին կրում: Ինչո՞ւ պիտի դիմակ կրեն, եթե բարգավաճի «ուղեղը» հանդիսացող նառչկան մարդկանց դիմակ բաժանելը համարում է «անկապ ակցիա»։
Եվ դու երկրի օրենսդրական բարձրագուն մարմնում ես՝ պատգամավորի ու հանձնաժողովի նախագահի տիտղոսով: Խեղճ իմ ժողովուրդ, հեղափոխությամբ երկու տասնամյակ շարունակ երկիրը ծախողներին, ժողովրդին կեղեքողներին, թալանչիներին դուրս շպրտես քաղաքական դաշտից, ու այս մնացուկները կարողանան անարգել հարվածե՞լ քեզ:Պամպերսի առաքիչը կարող է լուրջ ...
Եվ վերջում, նառչկա: Դու շատ ես սիրում մեջբերումներ անել անցյալի՝ ոչ հայ մտածողներից, իբր շա՜տ կարդացած ես: Իսկ ես վկայեմ հա՛յ երախտավոր Դրասխանակերտցուն. «Աշոտ Երկաթը արաբներից ազատագրում է Բագրևանդի, Շիրակի, Գուգարքի, Տաշիրի գավառները, Վրաստանի մայրաքաղաք Տփխիսը: Բայց Հայաստանում ապստամբություն է բարձրանում Աշոտ Երկաթի դեմ»:
Քո ղեկավար գագիկ ծառուկյանը նույն այն իշխանիկներից մեկն է, իսկ դու՝ նաիրա զոհրաբյան, նույն ինքդ «ղառի դաման», այս իշխանիկ ծառուկյանի հարյուրապետն ես:
Պատմությունը ցույց տվեց, որ այն նենգ իշխանների դավադրությունը չհաջողեց Հայաստանը վերջնական կործանման տանել: Նորօրյա պատմությունն էլ ցույց կտա, որ չի հաջողելու նաև ձե՛ր դավադրությունը: Սա՝ հաստատ:
Հ.Գ. Այս գրելու պահին բարգավաճական կոչվածները մի հայտարարություն տարածեցին, որը փրփուրներից կառչելու հուսահատ քայլ է, քաղաքական տհասություն: Դու՝ նաիրա զոհրաբյան, որ հաստատ չեկիստ վանեցյանի հետ նստել մտածել եք ծառուկյանի անունով հրապարակվող հայտարարության տեքստը, այս պահին էլ իբր հանկարծ մտահոգվեցիք հայ-ռուսական հարաբերությունների վիճակո՞վ:

Դրսից տղա բերելու այս ի՜նչ ճղճիմ խաղեր սկսեցիք՝ հայտարարություն տարածելով, թե՝ ռուսներ, տեսեք, որ ամենամեծ ընդդիմադիր ուժը նաև ձե՛զ հետ մեր ջերմ հարաբերությունները պահելու համար է հետապնդվում: Այ ողորմելի բարգավաճականներ, քաղաքականությունից ոտաբոբիկ ողորմելիներ, հիմա էլ ազգադավ վանեցյանի հետ այս մեսիջը տալով ի՞նչ նպատակ եք հետապնդում, ռուսների աջակցությունն եք ուզում՝ Հայաստանի օրինական, լեգիտիմ իշխանության վրա ստվեր գցելո՞վ: Դուք հա՞յ եք, թե՞ հայի ներքին տականքը: Իսկ ժողովուրդը ներքին տականքներին՝ երիտթուրքերին, ուղարկում է քաղաքական աղբանոց: Դա ձեր իսկական տեղն է:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 75 times, 1 visits today)