«Այս մարդը մայիսի 11-ին Բաքվում էր, 12-ին Ադրբեջանի զինված ուժերը մտան Հայաստանի տարածք». Իոաննիսյան

Այս մարդը մայիսի 11-ին Բաքվում էր: Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը մտան ՀԱՊԿ անդամ Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված տարածք ու այսօր արդեն հայ զինծառայող սպանվեց:
Բաքվում, իսկ դրանից առաջ Երևանում այս մարդը քննարկում էր դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր: Ընդորում, եթե Երևանում նա ընդգծում էր, որ սահմանազատումը կարող է լինել միայն Արցախի հետ կապված որոշ հարցեր լուծելուց հետո, ապա Բաքվի ասուլիսում արդեն դա «մոռացվեց»:
Կարելի էր տեսականորեն ենթադրել, որ Բաքվում դժգոհ են եղել այս մարդու հետ հանդիպումից ու դրա համար են մտել իր «դաշնակից» Հայաստանի տարածք: Բայց այդ դեպքում ռելևանտ կլիներ նաև ՀԱՊԿ-ի արձագանքը:
Ու դրան էլ գումարենք ՀԱՊԿ-ի` իր անդամ-պետություններից մեկի (մեր) տարածք այլ պետության զորք մտնելու վերաբերյալ արձագանքի բացակայությունը, որն արդեն 10 օր համառորեն շարունակվում է` նույնիսկ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հեղինակության անկման գնով:
Հարց 1. Կա՞ մարդ, որ կասկածում է, թե ում առնվազն «դաբռոյով» են ադրբեջանական զորքերը մեր երկիր ներխուժել:
Հարց 2. Դա արվել է ա) Արցախի հետ կապված մեր պահանջների դե՞մ, բ) Մեղրիով «միջանց» պահանջելու համա՞ր, գ) Մեր ընտրությունների վրա ազդելու հեռանկարո՞վ, թե դ) այլ նպատակով:
(Visited 49 times, 1 visits today)