«Այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանը պաշտոնանկ է անում Գրիգորի Հայրապետովին». Բորիս Մուրազի

Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը երեկ ազատվել է պաշտոնից: Այս մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Բալասանյանը հայտարարում է, թե գիտի ինչ է խոսել վարչապետ Փաշինյանն Ալիևի հետ վերելակում։ Այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանը պաշտոնանկ է անում Գրիգորի Հայրապետովին, ով իր հետ գտնվել է վերելակում»։

(Visited 211 times, 1 visits today)