Այո, Հրայր Թովմասյանը շան տղա է.լցվել է պատգամավորի համբերության բաժակը

Այո, Հրայր Թովմասյանը շան տղա է, բայց մեր շան տղան է, ու մենք, միայն մենք կարող ենք ու պետք է նրա հարցերը լուծենք:
Առաջիկայում Ազգային ժողովը չափազանց կարևոր քննարկումների շրջափուլի մեջ է մտնելու: Դրանք չեմ չափազանցնի մեր երկրի համար ունենալու են բախտորոշ նշանակություն: Սկսվում է Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման գործընթացը:Շահագրգիռ կողմերին ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ մեր այդ քննարկումներում բառացիորեն վճռվելու է Հայաստանի ինքնիշխանության հարցը, մի հարց, թե հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց որքանով ենք ընդունակ անհատապես և հավաքականորեն պաշտպանել մեր երկրի պետականությունը։Սահմանադրական դատարանի ճգնшժшմը մենք կարող էինք հանգուցալուծել անցյալ տարի։ Խնդրի ամբողջ բարդությունն ամբողջությամբ չգիտակցելու և այսօրվա այս ծայրահեղ ճգնшժшմային վիճակին հասցնելու ամբողջ պատասխանատվությունը քաղաքական իշխանությանն է։
Ինչևէ, լավ կամ վատ, սա Հայաստանի դատարանն է, և որևէ արտաքին ներգործություն, այդ թվում մեզ համար խիստ շահեկան, մեր դատարանի վրա, ուղղակի ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։Որևէ՝ միջազգային ամենաանմեղ կառույցի, ժողովրդավարություն ու իրավունքի գերակայություն հռչակած որևէ հանձնաժողով ու կազմակերպություն չի կարող և իրավունք չունի ներազդել Հայաստանի Սահմանադրական դшտшրանի վրա, որի առհասարակ դшտшրան լինելը ճանաչել է իշխող մեծամասնությունը կրկին կամա-ակամա տուրք տալով լեգալիստական ֆորմալիզմին և ոչ թե պետականության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու հեղшփոխության հռչակած նպատակադրումից բխեցնելով:
Արման Բաբաջանյանի՝ Հրայր ...
Այո, Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս վեց անդամները ժողովրդավարական Հայաստանի և կամ Հայաստանի ժողովրդավարացման հшկшռակորդներն են, նրանք անհատապես և միասին չեն կարող պաշտպանել Հայաստանի սահմանադրական шնվտшնգությունը, բայց նրանք Հայաստանի Սահմանադրական դատարանն են և այդ դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հիմնարար լուծման պարտականությունը և՛ նախկինում և՛ հիմա բացառապես առաջնային մանդատ կրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընկալունակության և անհապաղ ձեռնարկելիք քայլերի տիրույթում է։ Հայաստանի Ազգային ժողովի թիվ մեկ գործառույթը ժողովրդավարության պшշտպանությունն է, բոլոր երևելի ու աներևույթ ոտնձգություններից:
Արտաքին որևէ միջամտություն՝ արևմուտքից կամ Ռուսաստանից հավասարապես անթույլատրելի ու դատապարտելի է, ու նրանք ովքեր դա չեն հասկացել/հասկանում կամա-ակամա մեր պետության դավաճաններն են։
Հրայր Թովմասյանի արարքներին պետք է ...
Սահմանադրական դատարանի վերոնշյալ կազմի, և առանձին-առանձին անդամների վերաբերյալ ամիսներ առաջ հնչած գնահատականները մնում են նույնը՝ այդ խմբակը սպшռնшլիք է Հայաստանի պետականությանն ու ժողովրդավարական ապագային։ Ոչինչ չի փոխվել։ Պետք է նրանք հեռանան ու այդ հեռացումը պետք է իրականացվի իրավական մեխանիզմներով՝ բացառապես ՀՀ Ազգային ժողովի կողմից։Մենք չենք կարող սույն հարցը, որևէ պարագայում քննարկելի դարձնել այս դատարանի կողմից։ Դրանով մեծագույն քաղաքան և քաղաքացիական արհավիրքների սկիզբ կդնենք: Առկա ահռելի ռիսկերը չգնահատելով և մեր սուվերեն ռիսկերի հաղթահարումը այլոց՝ մեզ համար նույնիսկ ամենաշահեկան ելքը երաշխավորող կողմին վստահելու պարագայում, հանցագործություն գործած կլինենք ժողովրդավարական Հայաստանի, Հայաստանի ապագայի և պետականության նկատմամբ։ Այդ դատարանի գոյությունը ապրիլի 5-ին չեղարկված հանրաքվեից հետո սոսկ համավարակի հետևանք է,և մեր քննարկումները պետք է սկսել այդ կետից:
Արդ, առաջարկում եմ, որ մոտ ապագայում սկսվող քննարկումներում մնանք Հայաստանի ինքնիշխանության, պետականության և իրավականության շրջանակում՝ հանուն Հայաստանի ժողովրդավարացման, հանուն հանրապետության:

(Visited 45 times, 1 visits today)