«Ամուսնուս տղան եւ Զարուհին էին մեզ հյուր եկել, իմ մտերիմ ընկերուհիները». Լուիզա Ղամբարյանը տոնել է 43-ամյակը

Լուիզա Ղամբարյանն օրեր առաջ դարձել է 43 տարեկան: Նա ասել է, որ եւս մեկ տարով մեծանալու համար չի տխրում, հակառակը՝ երջանիկ է, որ սիրելիների միջավայրում է ապրում:

«Ինչպես հայտնի երգում՝ իմ տարիներն իմ հարստությունն են: Տխրելու առիթ չունեմ. հիանալի ընտանիք ունեմ, լավ ընկերներ, սիրելի աշխատանք: Օրվա առաջին կեսից հետո, երբ բազում շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ եմ ստանում, երբ զգում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց սերն ու ջերմությունը, տարամադրությունս ավելի է բարձրանում: Սկսում եմ վայելել գնահատված լինելու բերկրանքը: Երջանկանում եմ, որ կամ, որ ապրում եմ ու սիրելիներիս կողքին եմ»,- նշել է դերասանուհին:

Տոնել սկսել է կեսգիշերից.«Մտերիմ ընկերուհիս նախորդ օրը մեր տանն էր եւ սպասեց այնքան, մինչեւ տասներկուսը զարկի, որ շնորհավորի: Առավոտյան նկարահաման էի, շտապեցի տուն, որ հյուրերիս ընդունեմ: Ամուսնուս տղան՝ Հովհանեսը, եւ Զարուհին էին մեզ հյուր եկել, իմ մտերիմ ընկերուհիները: Շատ ուրախ ու հագեցած երեկո էր: Վերջին շրջանում սահմանափակվել է շփումը. վայելեցինք միմյանց ներկայությունը»:

Տորթի վրա դիմակով աղջիկ է պատկերված եղել.«Այս շրջանին համահունչ տորթ էր: Միգուցե տարիքից է, բայց հիմա միայն հոգեւոր երազանքներ ունեմ. ցանկանում եմ, որ խաղաղություն եւ առողջություն լինի, ընտանիքիս անդամները որքան հնարավոր է երկար լինեն կողքիս: Չեմ սիրում բարձրաձայնել նվերի մասին, միայն կասեմ՝ գործածելի իրեր եմ ստացել: Կառանձնացնեմ աղջկաս անկնկալը. իմ ոճին եւ հագուստներին համապատասխան ականջօղ էր գնել, շատ հավանեցի: Ամենակարեւորը, որ ստացել եմ՝ մտերիմներիս եւ նույնիսկ անծանոթներից բխող ջերմությունն ու սերն էր: Երկրպագուհիներս կեսգիշերից սկսած ծաղիկներ են ուղարկել»:

Վերհիշելով նախորդ ծննդյան տոները՝ Լուիզան ասել է.«Յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ու յուրօրինակությունն է ունեցել: Չեմ կարող առանձնացնել տարբերվողը: Վերջին տարիներին տարեդարձերս Դրամատիկական թատրոնի բեմում են անցել. ներկայացում եմ խաղացել: Գաբիիս ծննդից հետո իմ բոլոր տոները փոխվել են, ուրիշ համ ու հոտ են ստացել»:

Խոսել ենք նաեւ ձեռբերումներից.«Ճակատագրական բացթողում չեմ ունեցել, բոլոր բացթողումներն իմ հետագա հաջողությունների հիմնաքարն են եղել: Ամենակարեւոր ձեռքբերումս հարգանքի, սիրո մթնոլորտում ստեղծված ընտանիքն է, այն բոլոր կերպարներն են, որոնք մարդկանց մեջ ինչ-որ բան են փոխվել: Տարիների ընթացքում հասկանում ես, որ դերերի քանակը չէ էական, այլ՝ որակը, չնայած՝ իմ պարագայում արդեն քանակն էլ բավական խոսուն է: Ձեռբերում եմ համարում ծանոթ եւ անծանոթ մարդկանց սերը, գնահատանքի խոսքերը, որ մարմնավորած ամեն մի նոր դերից հետո լսում եմ»,- եզրափակել է նա:

(Visited 127 times, 1 visits today)