Ամեն ինչ նորմալ է, այնտեղ մնացողներն էլ բոլորը «դուխով» են, ամեն օր սպասում են տուն գալուն. վերադարձված ռազմագերի

Ամեն ինչ նորմալ է, այնտեղ մնացողներն էլ բոլորը «դուխով» են, ամեն օր սպասում են տուն գալուն. վերադարձված ռազմագերի

«Ամեն ինչ նորմալ է, այնտեղ մնացողներն էլ բոլորը «դուխով» են, հույսով, հավատով ամեն օր սպասում են տուն գալուն։

Տղաները ինչպես ձիգ եղել են, այդպես էլ մնացել են մինչ օրս, իրենց ոչինչ չի կարող կոտրել, իրենք ամուր հույս ու հավատ ունեն, բոլորը սպասում են տուն վերադարձին»,- այս մասին Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո ասաց գերությունից վերադարձած Վաղարշակ Մալոյանը:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե դեռ քանի անձ կա գերության մեջ:

Ի պատասխան հարցի, թե արդյոք առողջական խնդիրներ ունեն` Մալոյանն ասաց, որ անձամբ ինքը դեռ լավ է, թե հետո ինչ կլինի, չգիտի։

Նա նաև հայտնեց, որ ինքը պահեստազորային է եղել, կռվել է Ջրականում, երկրորդ անգամ այդ հատված գնալուց հայտնվել է թշնամու ձեռքում։

(Visited 16 times, 1 visits today)