Աղբամանները վառեցին, անցան նստարաններին

Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը եւ կից լուսանկար հրապարակել։

«Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։

Եթե այս վանդալությունները ձեր աչքի առաջ են կատարվում, անպայման դիմեք ոստիկանություն, դրանում սխալ կամ ամոթ բան չկա, անցել են էդ ժամանակները։

Եկե՛ք վերջապես տեր կանգնենք մեր քաղաքին»,- գրել է նա:

(Visited 34 times, 1 visits today)