ԱԻՆ-ը ներկայացնում է եղանակի կանխատեսումը.օդի ջերմաստիճանը կնվազի

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա, գիշերը 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

(Visited 60 times, 1 visits today)