Զոհերի թվում կան նաև գնդապետ և փոխգնդապետ,հրապարակվել են Ադրբեջանում կործանված ուղղաթիռում զոհված 14 զինծառայողների անունները

Ինչպես տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալությունը, Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում եղել է ոչ թե 15, այլ 18 մարդ։  Նրանցից 14-ը մահացել են, մնացած 4-ի վիճակը ծանր է։

Վիրավորների և սպանվածների թվում կան բարձրաստիճան սպաներ։

Ավելի վաղ հայտնել էինք,  որ  Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռն այսօր առավոտյան կործանվել է Խիզի շրջանի տարածքում գտնվող Գարահեյբաթ ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս։

Ադրբեջանական կողմը ստանձնել է ռուսական ուղղաթիռի խոցումը. (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է) | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Այս մասին ասված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Միջադեպի վայրում են Պետական սահմանային ծառայության ղեկավարությունն ու գլխավոր դատախազությունը։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են համատեղ քննչական միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու համար:

Համացանցում արդեն հրապարակվել են կործանված ուղղաթիռում զոհված 14 զինծառայողների անունները։

  • Գնդապետ Ֆիզուլի Ջավադով
  • Փոխգնդապետ Էմիլ Նազիրով
  •  Կապիտան Ջավիդ Բայրամլի
  •  Մայոր Էլմիր Հասանով
  •  Մայոր Էմիլ Մաիլով
  •  Մայոր Էլբրուս Ախմեդով
  •  Մայոր Մուրադ Մամեդով
  •  Կապիտան Խայամ Ալիեւ
  •  Ավագ լեյտենանտ Աբդուլլա Սուլեյմանով
  •  Մայոր Էմիլ Ալիեւ
  •  Լեյտենանտ Դերյա Մեջլունով
  •  Կապիտան Ջեյհուն Ախմեդխանով
  •  Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
  • Ինքնությունը ճշտվում է
(Visited 68 times, 1 visits today)