Ադրբեջանում հիստերիա է. ադրբեջանական բեռնատարները ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը

Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան տարանցման ժամանակ բեռնատարները ռուս խաղաղապահներից բացի ստուգել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը:

Ինչպես գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը, սա «Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»։

Լրատվամիջոցը չի բացառել, որ սա կարող է ռուսական և արցախյան կողմերի «պայմանավորվածության» արդյունք լինել:

«Արցախպրես»-ը, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան անվտանգ ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով։

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Մատաղիս-Գետավան-Վանք երթուղու երկայնքով և հակառակ ուղղությամբ ուղեկցել է մոտ 20 մեքենաներից բաղկացած շարասյուն՝ շինանյութով և սննդամթերքով։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Միխայիլ Կիրիլենկոն պատմել է, որ այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է տրանսպորտային միջոցների վարորդների և ուղեկցող անձնակազմի մեծ ուշադրությունը:

Երթուղու երկարությունը 42 կիլոմետր է:

Երթուղուն հետևելիս շարասյունը հատել է 3 դիտակետ, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում։

(Visited 30 times, 1 visits today)