Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը Արարատ Միրզոյանին

Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողությամբ զարգանում են ։

Հայտնի է, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է բազմակողմ հարթակներում, այդ թվում ՝ մի շարք երկրներում հաջող նախագահության փորձ ունի։

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հայաստանում կայացած ասուլիսին, որի ժամանակ Միրզոյանը նշել է, թե «Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար»:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործունեությունը պետք է իրականացվի պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքով։

Հենց այս սկզբունքով էլ միջազգային կազմակերպությունների գործունեությունն իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

Տեղեկացնում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարին, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիր, երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունները այս առնչությամբ տեղին չեն և անհիմն»:

Հիշեցնենք, որ Միրզոյանը իր ելույթում ասաց, որ Ադրբեջանը փորձում է սահմանափակել Արցախի Հանրապետությունում նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները և ստիպել կառույցին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն ինքն է ուզում։

«Սա միակ կառույցն է, որը վերջին տարիներին մուտք է ունեցել և ներկայացված է եղել Արցախում։ Հիմա Ադրբեջանը նույնիսկ դա է սահմանափակում»,– ընդգծել է Միրզոյանը։

(Visited 53 times, 1 visits today)