ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը ինքնասպան է եղել, ներկայացնում ենք նրա ինքնակենսագրությունը

Ըստ ստացված տեղեկությունների , հայտնի դարձավ, որ նախկին ԱԱԾ տնօրեն Կուտոյան Գեորգին Զեյթունում գտնվող իր բնակարանում ինքնասպան է եղել։

2002-2010 թթ. — զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։

  • 2005-2006 թթ. -ՄԻՊ  գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։
  • 2006-2007 թթ. — ՄԻՊ ավագ խորհրդական։
  • 2008-2010 թթ. — ՄԻՊ աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
  • 2010-2011 թթ. — զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
  • 2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։
  • 2011-2014 թթ. — Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
  • 2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
  • 2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից
  • 2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
  • 2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
  • 2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
  • 2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից
(Visited 140 times, 1 visits today)