Նիկոլ Փաշինյանն ընտանիքով մեկուսացել է Սևանի առանձնատանը

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով մեկուսացել է Սևանի առանձնատանը։  Ֆեյսբուքի ուղիղ եթերում նա նշեց, որ կորոնավիրուսի տեստ են հանձնելու վաղը:

«Երեկվանից անհանգստացած էինք, քանի որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, նախագահը նույնպես տեստ է հանձնել և սպասում է պատասխանի։ Երեկ մենք այդ մասին իմանալով, որոշեցինք ինքնամեկուսացվել։ Այսօր երեկոյան, Սևանի ճանապարհին իմացանք, որ Բրազիլիայի նախագահի տեստը դրական է եղել։ Մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի նման ողջագուրվելով է լուսանկարվել։ Առաջինը չափեցինք մեր ջերմությունը, չունեինք ջերմություն։ Բայց դրանից հետո հերքվեց Բրազիլիայի նախագահի վարակված լինելու տեղեկությունը։ Բայց մենք առայժմ մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան տեստ կհանձնենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է», -ասել է Փաշինյանը։

(Visited 258 times, 1 visits today)