Նիկոլ Փաշինյանն այլևս ավարտված անձնավորություն է. Գևորգ Պետրոսյան

Հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։ Վերջինս հայտնել էր սակայն, որ ինքը չի կարող համարվել ՍԴ նախագհի պարտականություններ կատարող։ Նշենք, որ այս ընթացքում արձակուրդում է գտնվում Հրայր Թովմասյանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ մարդուն արձակուրդի ընթացքում չեն կարող ազատել աշխատանքից, լիազորությունները դադարեցնել.

«Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արձակուրդում գտնվելու ընթացքում իրավունք չունեն գործատուի նախաձեռնությամբ դադարեցնել աշխատողի լիազորությունները։ Եվ քանի որ աշխատող հասկացությունն ընդգրկուն է և վերաբերում է բոլոր կատեգորիաների աշխատողներին, այդ թվում ՍԴ-ի անդամին և նախագահին, նման իրավասություն նրանք չունեն։ Իշխանությունները ցայտնոտի մեջ են, Նիկոլ Փաշինյանը չի կողմնորոշվում՝ ինչ անի, ինչ չանի, ինքը արդեն հոգեվարքի մեջ է, իսկ հոգեվարքի մեջ գտնվող մարդուց ամեն ինչ սպասելի է, այդ թվում նաև հանդիպակաց մարդու աշխատանքային իրավունքների խախտում։ Հայաստանի գլխավոր խնդիրը Սահմանադրական դատարանի խնդիրը չէ։ Նախ ՍԴ-ում չկա ճգնաժամ, ՀՀ-ում գլխավոր խնդիրը մարդկանց ապրելու, գործարարների գոյատևելու խնդիրն է, երբ մարդիկ հաց չունեն, իրենք թքած ունեն, թե ով է ՍԴ-ի նախագահը, ով անդամները, նրանք ապրելու իրավաչափ ակնկալիք ունեն։ Էդ Նիկոլ Փաշինյան կոչեցյալը, որ ասում է հեղափոխություն, սա հեղափոխություն չի եղել, դա եղել է իշխանափոխություն՝ մի քանի հոգու կյանքը բարելավելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածի իրոք ժողովրդի մասին, նման քայլեր չի ձեռնարկի»,-նշեց նա։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակին, պատգամավորը նշեց, որ ներկա իշխանությունները Բուքիքիոյին մեղադրում էին կաշառք վերցնելու մեջ. «Որ Սերժ Սարգսյանը իբրև թե իրեն թանկարժեք նվեր է մատուցել՝առանց ամաչելու։ Էսօր իրենք կանգնած են Բուքիքիոյի առաջ ամաչելով, քանի որ իրենք էլ տեսան…։ Նախ ինչ է նշանակում՝ դիմել Վենետիկի հանձնաժողովին քո գործողությունների իրավաչափության գնահատականը տալու ակնկալիքով, հետո մինչև այդ գնահատականը դու արդեն գործողություն կատարես։ Դա ծաղր է ընդհանրապես իրավական մշակույթի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանն այլևս ավարտված անձնավորություն է և շուտով կլսեք այդ ձայնը։ Դե հանձնաժողովն արդեն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները գնում են սահմանադրական կարգի տապալման։ Դրա համար էլ, երբ մի քանի ամիս առաջ սահմանադրական կարգի տապալման համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանելու նախագիծը ներկայացրեցի, Նիկոլ Փաշինյանի ցուցումով մերժվեց, քանի որ ինքը վստահ էր, որ նորից է տապալելու Սահմանադրական կարգը։ Երբ առաջին անգամ տապալեց, երբ ցուցում տվեց դատարանների դռներն արգելափակել, այդպիսի բան ամբողջ աշխարհում չկա։

Փաշինյանը Դիանա անունով զարմուհի ...

Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է, նա նոկաուտի մեջ է, իսկ նոկաուտի մեջ գտնվող բաքսյորը ձեռքերն անկապ ուղղություններով շարժում է՝ չիմանալով, թե ում ու ոնց կկպնի։ Սահմանադրությունը հարգելու և կատարելու պարտականությունը վերաբերում է բոլորին՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, իբրեւ թե երկրում առաջին պաշտոնյա, մինչև վերջին քաղաքացին։ Ես անհարմար եմ զգում այդպես դիմել, քանի որ չեմ ընդունում շարքային քաղաքացի հասկացությունը։ Բոլորս էլ համ շարքային ենք, համ հրամանատար։ Նիկոլ Փաշինյանը իրեն դրել է չգիտեմ ինչի տեղ ու ասում է, թե սա այս համակարգի վերջն է։ Ամոթ, ինքը օրենքներ չի կարդում։ Պարապ ժամանակ իրեն թողնես մենակ մտնի լայվ ու ասի քանի վարակակիր կա։ Թող օրենքներ կարդա ու երկիրը ղեկավարի օրենքներով, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը դա է իրենից պահանջում»։

(Visited 60 times, 1 visits today)