Նիկոլին հավասարացնելով նախկիններին՝ դրանով ջուր է լցնում սեռժի ու Ռոբի ջրաղացին.

Սիրելի ժողովուրդ, երեկ լսեցի վաստակավոր դերասան Արտաշես Ալեքսանդրյանի մեծ վարպետությամբ արտասանած մոնոլոգը, որը գերազանցեց նրա բոլոր խաղացած դերերին’ վարպետությամբ։

Ալեքսանդրյանը, բոլոր ղեկավարներին’ ԼՏՊին, սեռժին, Ռոբին, Նիկոլին հավասարեցրեց հողին։ Բոլորին հավասարեցրեց իրար եւ բոլորին դավաճան, ավազակ, սրիկա, թալանչի կոչեց եւ ավելացրեց, որ Նիկոլը նրանց դրածոն է ու երկիրը հասցրել է կործանման եզրին։ Երկիրը փրկելու համար պետք է ազգովին իրար սիրենք։
Եւ ամենակարեվորը, ասում է,որ իրեն հանկարծ չմեղադրեն, թե եռեսուն տարի ինչու ծպտուն չէր հանում։ Արդարանում է’ ասելով, որ իր խաղացած դերերի միջոցով է իր ցասումը արտահանտել, եւ հիմա ինքը ոչ պատվեր է կատարում, ու ոչ էլ կայանալու խնդիր ունի։

Դրանք բարդ ծնունդներ էին` «կեսարյան ...

Նրա մենախոսությունը, պարզ երեվում է, որ ճգնում ոչ թե սեր, այլ ատելություն սերմանել, հատկապես Նիկոլի ու նրա կառավարության նկատմամբ։ Նիկոլին հավասարացնելով նախկիններին’ դրանով ջուր է լցնում սեռժի ու Ռոբի ջրաղացին։
Կարճ, իր մենախոսությամբ, նա կաշվից դուրս էր գալիս ոտքից գլուխ մեր հեղափոխությունը սեւացնելու եւ վարչապետին նսեմացնելու համար։
Իմ կարծիքով նա նախկինների պատվերն է կատարում, որովհետեւ.
1. Միայն այն փաստը, որ հիմա ինքը առանց վախենալու նման մենախոսությամբ է հանդես գալիս։
Նշանակում է Հայաստանում օրենքի իշխանություն է եւ
Նիկոլին նախկինների հետ համեմատելը, արդեն հանձնարարականի կատարում է։
2. բոլորս էլ համոզված ենք, որ Նիկոլի ծրագրավորած եւ ղեկավարած հեղափոխությունը ազգին ազատագրեց
գեհենից եւ նրա իշխանավոր դեւերից։

2

Ինքը հիմար մարդ չէ եւ դա լավ էլ հասկանում է, ուստի’ նրա կողմից այս ամենի անտեսումը դիտավորություն է։
3. բանակում բոլոր ուղղություններով փոփոխություններ են տեղի ունեցել լավ առումներով։
Եւ հազիվ, թե Արտոն անտեղյակ լինի դրանից։
Լավ բաներ էլի կան։
Հիմա մի քանի խոսք Արտոյին.
1. դու միջակ դերասան ես, բայց եթե դու նույնիսկ մեծն Փափազն լինեիր, Ժողովրդի սերը վայելող Նիկոլին դավաճան անվանելու համար էլի խայտառակության աղբարկղում կհայտնվեիր։
2. քաղաքականությունը թթու թան չի, ամեն մարդու էլ բան չի։
Թե քեզ թվում է, որ Ռեյգանը ԱՄՆ նախագահ դարձավ, դու էլ կարող ես քաղաքականությամբ զբաղվել։
Սխալի կեսից հետ քաշվել էլ օգուտ է։
Շարունակիր միջակ դերասանությունդ, քաղաքականությանը Յան տուր

(Visited 42 times, 1 visits today)