Նախարարը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը(տեսանյութ)

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հումորային իրավիճակ է ստեղծել՝ հրաժարվելով Մերկելի հետ ձեռքսեղմումից կորոնավիրուսի տարածվածության պատճառով: Դրան ի պատասխան՝ կանցլերը գովաբանել է նախարարի այդ քայլը և երկու քաղաքական գործիչներն էլ ծիծաղել են:

Գերմանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է  նոր կորոնավիրուսով վարակվածության 158 դեպքի մասին: Հիվանդներից 86-ը գտնվում են երկրի արևմուտքում՝ Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա դաշնային նահանգում:

Նշվում է, որ մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ փակվել են կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, քանի որ վարակվածության մի քանի դեպքեր արձանագրվել է կրթական հաստատությունների աշխատակիցների շրջանում:

(Visited 33 times, 1 visits today)