Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար

Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին  ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Հունանյանի դիմումի հարցը կորոշվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստի Կառավարության ժամին տեղի էր ունեցել զինված հարձակում։ Սպանվել էին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը, եւս 8 հոգի վիրավորվել էին։

(Visited 35 times, 1 visits today)