Յալթայի խորհրդաժողովը եւ «Դվին» կոնյակը

Image result for ստալինը չերչիլը յալթային համաժողովին75 տարի առաջ , փետրվարի 4-ին, Խորհրդային Միության, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Իոսիֆ Ստալինը, Ֆրանկլին Ռուզվելտը եւ Ուինսթոն Չերչիլը գումարեցին Յալթայի խորհրդաժողովը:

Հատուկ այս միջոցառման համար ստեղծված հայկական «Դվին» կոնյակը հաստատվել էր որպես խորհրդաժողովի պաշտոնական խմիչք: Դրանից կարճ ժամանակ անց «Դվինը» ձեռք բերեց «Դիվանագիտական» կոնյակի համբավ:

«Դվին» կոնյակը ստեղծած Մարգար Սեդրակյանի դուստրը`Վանուհի Սեդրակյանը, պատմել է

Image result for դվին կոնյակ«Աքսորից հայրս վերադարձավ  «Չերչիլի շնորհիվ»: Բոլորը գիտեն, որ 1945 թվականին՝ Յալթայի կոնֆերանսի ժամանակ, Ստալինը Չերչիլին հյուրասիրեց հորս ստեղծած «Դվին» կոնյակով: Մեծ Բրիտանիայի վարչապետն այնքան հավանեց այդ կոնյակը, որ այդ օրվանից Ստալինի կարգադրությամբ նրան պարբերաբար ուղարկում էին «Դվինի» պատկառելի խմբաքանակներ:

Անցնում է որոշ ժամանակ, եւ մի օր Չերչիլը բողոքում է, ասելով, որ կոնյակն իր համը փոխել է: Ստալինը Անաստաս Միկոյանին ուղարկում է  Երեւան՝ պատճառը պարզելու նպատակով: Միկոյանը ժամանում է գործարան եւ կարգադրում է կանչել Մարգար Սեդրակովիչին: Նրան պատասխանում են, որ գլխավոր տեխնոլոգը արդեն մեկ տարի է, ինչ աքսորված է: Իմանալով այդ լուրը, Ստալինը հրամայում է Մարգար Սեդրակյանին վերադարձնել Երեւան, իսկ «Դվինը» վերականգնում է իր նախկին համը»:

Երեւանի կոնյակի գործարանը վերաթողարկեց «Դվինը» 2012 թվականին:

2012թ. հունիսի 26-ին Մոսկվայում կայացել էր «Դվին 50 Երախտագիտության արարողությունը»: «Դվին» կոնյակի վերաթողարկմանը նվիրված արարողության ընթացքում կազմակերպիչներն երախտագիտություն են հայտնել ողջ աշխարհում հայկական ինքնության եւ մշակույթի առաջխաղացման գործում մեծ ավանդ ներդրած 50 ականավոր անձանց:

Աշխարհի 20 երկրներում բնակվող մշակույթի, բիզնեսի եւ քաղաքականության 50 լավագույն ներկայացուցիչներն ընտրվել են ԱրԱրԱտ կոնյակի գնահատողների միջեւ միջազգային հարցման արդյունքում:

Արարողությանը ներկա էին նաեւ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, վիրաբույժ Բագրատ Ալեքյանը, Russia Today հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, «Սուխոյ» ավիացիոն հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը եւ ուրիշներ:

(Visited 84 times, 1 visits today)