Ռուբեն Հայրապետյանը 3 մլն դրամ է նվիրել դերասանուհի Նարինե Ոսկանյանին, ով իր բուժման գումարը հավաքելու համար դիմել էր հանրությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանի սրտի շտապ վիրահատության համար պահանջվող գումարը փոխանցել է ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է դերասանուհին։

Նա նաև նշել է, որ իր հետ կապվել է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով նույնպես վիրահատության ծախսերը հոգալու համար գումար է ուղարկել:

«Ես ասացի, որ պետք չի, գումարն ունեմ, Ռուբեն Հայրապետյանն ասեց` էդ փողը քեզ, որովհետև վիրահատությունից հետո քեզ բուժման փող է պետք, աղջիկ ջան: Էդ փողը վերցրու ու բուժվի: Նա ինձ նվիրեց այդ 3 միլիոն դրամը»,- ասաց դերասանուհին:

Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե ...

Դերասանուհին խնդրել է, որ այլևս իրեն գումար չուղարկեն:

«Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»,- ասաց դերասանուհին:

(Visited 37 times, 1 visits today)