Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

 

Պիզայի աշտարակը հայտնի է որպես «ընկնող աշտարակ»:

Այն գտնվում է Իտալիայում, Պիզա քաղաքում համարվում է Սանտա Մարիա Ասունտայի տաճարի զանգակատունը: Աաշտարակը սկսում է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումները տևել են բավականին երկար: Շինարարությունը կայաել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսվեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի էի եղել:

Այդ ժամանակից ի վեր աշտարակը չի վերակառուցվել, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

«Ընկնող աշտարակի» հեղինակն էր Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը լքել է քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութ հարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ, ըստ որի Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեոն: Ասում են, որ գիտնականը կանգնում էր վերևի հարկում և տարեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցլ, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

 Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի ևկլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ և նրանց բոլորի վրա էլ սահմանված է յոթ երաժշտական նոտաները: Ամբողջ աշխարում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն ունի Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը կառուցել են 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել է շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը:Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն աարտել է Անդրեա Պիսանոն 1350 թ. և նա աշտարակի վերևում տեղադրել աշխարահռչակ զանգակատունը

(Visited 95 times, 1 visits today)