Հայազգի Էնդի Սերկիսը կստանա BAFTA-ի մրցանակը

Հայազգի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Էնդի Սերկիսը՝  փետրվարի 2-ին, Լոնդոնում կայանլիք Բրիտանական կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) 73-րդ մրցանակբաշխության ժամանակ, կարժանանա ակդեմիայի  մրցանակին՝  Բրիտանական կինոյում ունեցած ներդրաման համար։

Ինչպես հայտնում է Variety-ին, նշելով, որ հունվարի 24-ին  այս մասին հայտարարել է Բրիտանական կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) կազմկոմիտեն, հավելելով, որ մրցանակը արժանին կմատուցի դերասանին, որը երկար տարիներ պահպանում  և տարածում է դերասանական չափանիշները՝ բերելով դրանք 21-րդ դար։

«Որպես  առաջատար դերասան ՝ էնդի Սերկիսը անբաժանելի է եղել ժամանակակից թվային տեխնոլոգիաներից, ինչը կինոռեժիսորներին հնարավորություն է ընձեռել կյանքի կոչել զարմանալի կերպարներ, որոնք հակառակ դեպքում անհնար կլիներ ճշգրիտ վերստեղծել էկրանին», – ասված է BAFTA- ի հայտարարության մեջ:

«Ես չափազանց շոյված եմ և ոգևորված BAFT-ի այս պատվավոր մրցանակին արժանանլու համար։ Ես չափազանց  բախտավոր եմ, որ  գտնվում եմ վիզուալ պատմությունների շարունակական ստեղծման ճամփորդության մեջ, ինչն ինձ հնարավորություն տվեց համագործակցել աշխարհի մեծագույն նկարիչների, տեխնոլոգների և մասնագետների հետ, որոնց հետ և ես ցանկանում եմ  կիսել այս պատվաբեր պարգեւը», -ասել է Սերկիսը:

2011 թվականին Էնդին կինոպրոդյուսեր Ջոնաթան Քավենդիշի հետ հիմնադրել է  Imaginarium արտադրական ընկերությունը և թվային ստուդիան։ Էնդիի ռեժիսորական դեբյուտը՝  2017 թվականին նկարած  «Շնչիր» ֆիլմն է։ 

(Visited 48 times, 1 visits today)