Թե ինչ շքեղ ու գեղեցիկ տան մեջ է ապրում, «չապրելը» թաշկինակ շինած օդ ծածանում, որ ընտանյոք կլքեն երկիրը. Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրպետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Նողկալի է, երբ սեփական կարիքներից դրդված, որը հաստատ չքավորություն չես կարող անունը դնել, ինչ-որ դերասան, որը մի անգամ էկրանից աչքովս ընկավ, թե ինչ շքեղ ու գեղեցիկ տան մեջ է ապրում, հայտարարություններ է անում, չէ, ճամարտակում է օր ու մեջ` չԸկողմԸնորոշված, որ չի կարողանում ապրել, եւ «չապրելը» թաշկինակ շինած օդ ծածանում, որ ընտանյոք կլքեն երկիրը։ Բա որ վարձով ապրեիք, ի՞նչ կասեիք։ Հալալ լինի ձեզ, ձեր տունը, չմտածեք, որ աչք եմ դրել ձեր տների վրա, թեեւ իմ ձեռքը բռնող չի եղել, որ նախորդներին մի կես աչքով` աչքով տայի, եւ ես էլ ունենայի այն, ինչ դուք ունեք, այլ պարզապես երկրում իսկապես չքավորության մեջ ապրող մարդիկ քիչ չկան, որ իրենց օրվա հացը վաստակում են, լավ-վատ, բայց բողոքավոր չեն։ Ինչքան բողոքավոր վայ արվեստագետ կա, գիտենք, թե նախկինում ինչ-ինչ ճարպիկ հնարքներով են Ռիտայի ուղեղը կերել ու կթել, հետո ոնց որ պետք է դավաճանել։ (Խոսքս բոլոր արվեստագետներին ՉԻ վերաբերում) Քաղաքապետարանից իրենց ստանալիքը ստացել` անշարժ գույքի տեսքով։

На изображении может находиться: Артур Хайрапетян

Այնպես որ հարմարվեք նրան, որ այլեւս ձեզ գարաժ նվիրող էլ չի լինելու։ Ինչ կարողացել եք, հետ եք գցել, մենք էլ` ոչ մեր երկրի համար արած ունենք, դե ոչ էլ կարող էինք բերան ծռել, ոչ էլ էկրանից վիզ թուլացնել, գռեհկություն տարածել, ու յանի դերեր խաղալ։ Հեղափոխությունն էլ մի շահարկեք, ըստ ձեր բոյին բարա, թե ամբողջ օրը հրապարակներից տուն չէինք գնում, որ այսօր սոված մնա՞նք։ Իբր ինչ, էլի՞։ Ըստ էության ոչ թե երկրի, այլ ձեր ընտանիքների բարեկեցության մասին էիք մտածում, բայց ոչ երկրի, եթե այսօր երկրի վիճակը կապում եք ձեր վզին ու հաթաթա տալիս, թե կգնանք երկրից։ Է, գնացեք։ Ձեզ զոռով չեն պահում ձեր տանը։ Իհարկե հասկանում եմ երկրում ծանրացած խնդիրները, ձայնս էլ տաք տեղից չի գալիս։ Պետք եղած պահին էլ կարող եմ գնալ էս սեզոնին ծիրան հավաքել, համ ուտել, համ էլ հավաքելու դիմաց փող առնել, բայց դե դուք, «մեծն դերասաններդ», ինչպես կարող եք ձեզ թույլ տալ, ասենք տաքսի վարել.. որ կարող եք լքել երկիրը, որն ավելի հեշտ է, ըստ ձեզ։

(Visited 68 times, 1 visits today)