Դուբայ, Մոսկվա… Հայ հայտնիներից ով որտեղ և ինչպես է նշել Ամանորը. տոնական լուսանկարներ, բարեմաղթանքներ

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցցանցի իրն էջերում լուսանկարներ են հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են անցկացրել Ամանորը:

Armlady.am-ն առանձնացրել է մի քանիսը:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը՝ որդու՝ Արեգի հետ լուսանկար է հրապարակել:

Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, ինստագրամի իր էջում ամուսնու և երեխաների հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով բոլորի Ամանորը:

Երգչուհի Արփի Գաբրիլյանը ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի և որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար է հրապարակել:

«Շնորհավոր 2022: Թող այս տարի օրհնի Ձեզ սիրով ու խաղաղությամբ: Շնորհավորանքներ մեր ընտանիքից Ձեր ընտանիքին»,- գրել է Արփին:

Դերասանուհի Շողեր Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել Գրիշա Աղախանյանի և որդու՝ Ալեքսի հետ:

Պարուհի Սոնա Եսայանը ամուսնու՝ հումորիստ Գրիգ Գևորգյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«2021-ը ամփոփելու պահը…

Քանի որ Ամանորն ամենաընտանեկան տոնն է, ամփոփելուց առաջին հերթին հիշում ես ընտանիքիդ մասին:
2021-ը ընտանեկան ներդաշնակություն ու հանգստության տարի էր ու ես վստահ եմ, որ այդ ներդաշնակությունն ու հանգստությունը էլ ավելի կշատանա գալիք տարում:

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու՝ Արմանի հետ, որոշել է տոներն անցկացնել Դուբայում:

Նա ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Դուբայից՝ շնորհավորելով 2022 թվականը:

Պարուհի Վիկա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում:

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս տարի Ամանորն ընտանիքի հետ նշել է Մոսկվայում:

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ինստագրամյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել:

Լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանն իր ինստագրամյան էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել:

Առանձնահատուկ գրկում եմ ձեզ, իմ հարազաատ, իմ ջերմ ու մեծ ընտանիք-հետևորդնեք, դուք ինձ անտանելի մեծ ուժ ու ինքնավստահություն, ամրություն ու սեր եք տալիս:
Պաչիկներ ձեր ընտանիքներից մեր փոքրիկ ընտանիքին»:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի և 2 որդիների հետ:

(Visited 91 times, 1 visits today)