Այսօր մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Բանաստեղծուհի Հռիփսիմէն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Սիրելի Հրանտ, ինձ բախտ վիճակվեց աշխատել քեզ հետ, երբ ՀԳՄ նախագահ էիր։ Այդ հինգ տարիները աստղային էին։ Քո մեջ ապրող երեխային շատ եմ կարոտում, փոքրիկ սուլոցներիդ, երբ ուզում էիր, ինչ_որ բան մակագրել , քչախոսությանդ։Քո լռության մեջ էլ լիքը բառեր կային։ Չեմ մոռանում քննախույզ հայացքդ, երբ հայտնվում էի դռների արանքում։Թիթեռուհի,  ժպտում էիր, մենակ թե չասես, որ տղաներից մեկը կարիք ունի գումարի, դիմում եմ բերել։Ես ծիծաղում էի ,Դու վերցնում էիր գրիչը, վառում էիր սիգարետը և հատիկ առ հատիկ գրում՝ հաշվապահ Ասիա,բավարարել պահանջը։
Երանելի տարիներ էին։Այո, քո մեջ ապրող երեխային եմ կարոտում, իսկ մեծությունդ զգում եմ գրքերդ թերթելիս։
Հավատա ինձ,գրելու եմ քո մասին, այն հին օրերի աչքերով, երբ դեռ իմ ոսկե, քառասուն տարիների պտույտների մեջ էի ու խառնում էի ապրածիս թվաբանությունը։
Շնորհավոր ծնունդդ, Հրանտ Մաթևոսյան։

(Visited 78 times, 1 visits today)