«Միսս Աշխարհ Տաղանդ»-ում Հայաստանը լավագույն 5-յակում է

«Միսս Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն այս օրերին մասնակցում է «Միսս Աշխարհ» մրցույթին:
Լիանա Ոսկերչյանը «Միսս Աշխարհ Տաղանդ»-ում ընդգրկվել է լավագույն հնգյակում: Այս մասին հաղորդել է «Միսս Աշխարհի»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Լիանան քանոնով Սայաթ-Նովա է նվագել:

Լավագույն հնգյակում են ընդգրկվել նաև Բրիտանական Վիրջինյան կղզիների (ԲՎԿ), Կանադայի, Ջամայկայի, Մալթայի ներկայացուցիչները:

Այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև գեղեցկուհին․ «Այսօր կայացավ «Միսս Աշխարհ Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը, նախնական լսումների արդյունքում ավելի քան 60 մասնակցից կիսաեզրափակչում էին հայտնվել 20-ը և այսօր պարզ դարձավ լավագույն 5-յակը, որը ելույթ կունենա վաղը կայանալիք բարեգործական ընթրիքի ժամանակ, որից հետո արդեն պարզ կլինի հաղթողը և այսպես մենք 5-յակում ենք՝ ՔԱՆՈՆՈՎ։ Միջազգային բեմում ևս մեկ անգամ հնչեց քանոն և Սայաթ Նովա։ Անչափ հպարտ եմ և ուրախ»։

Image result for լիանա ոսկերչյան"

(Visited 61 times, 1 visits today)