Միլիոն եվրոյի մեղադրյալը ֆռֆռում է Եվրոպայում,գիտե՞ք ինչու

Միլիոն եվրոյի մեղադրյալը ֆռֆռում է Եվրոպայում։ Գիտե՞ք ինչու։ Դե որովհետեւ պետությունը չեն զավթել դրանք, ուղղակի թյուրիմացություն է եղել, փողը կդնեն տեղը, կդզվի։ Իսկ թե մեկ միլիոն եվրոյով կրթությունից զրկված քանի երեխայի համար կրթությունը հասանելի կդառնար, կամ քանի հոգի բուժում կստանար, կամ քանի փամփուշտ կարելի կլիներ առնել, մանրուք է։

Image result for լեվոն բարսեղյան սերժ սարգսյան

Բրյուսելը մեղադրյալին լուրջ է ընդունում։ Սա մի ուրիշ տոնածառ է ԱԳՆ վրագլխին։ Նախարարը ո՞նց է, հո էն նախարարներից չէ՞, որ ջանուղուրբան էր մեղադրյալի աշխատակազմում։ Կարիք չկա պատմելու, թե սերժիկները իրենց հին կապերն ու շատ հին կոնյակներն են օգտագործել այս եւ այլ ունդունելությունների կազմակերպման համար։ Դա չէր կարող լինել, եթե իշխանությունը հայտարարեր, որ պետությունը զավթած են եղել ու մեկը զավթիչներից Սերժիկն է եղել, մյուսներից մի քանիսը այժմյան ԱԳՆ բարձաստիճան պաշտոնյաները, որ կարդարանան, թե իրենք մեղք չունեն, թե Սերժիկի թեւի տակ են աշխատել, իրենք համեստ դիվանագետներ ու քաղծառայող են եղել, տուն են պահել ուղղակի, այդքան բան։

(Visited 53 times, 1 visits today)