«Մեր հասարակության համար մի փոքր բարդ է համակերպվել այն մտքի հետ, որ մանկասայլակը կարող է սև լինել, բայց ինձ համար դա շատ նորաձև է»․ Աստղիկ Ալավերդյանը՝ իր ոճի, երեխաների պահարանի և նորաձևության մասին

Աստղիկ Ալավերդյանն այս ընթացքում հեռուստաեթերում չէ, սակայն դերասանուհին բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նա իր հետևորդներին հաճախ ներկայանում է ոճային կերպարներով։ Հայտնի մայրիկն իր փոքրիկների համար ևս ընտրում է նորաոճ հագուստներ։

Tert.am-ը Աստղիկի հետ զրուցել է սեփական զգեստապահարանի, ոճի, նախընտրելի գույների և երեխաների համար նորաոճ look-երի ընտրության մասին։

Դերասանուհին ասաց՝ look-ը փորձում է համապատասխանեցնել օրվա գրաֆիկի հետ՝ ուր է գնալու, ինչ անելիքներ ունի, սակայն, այս ամենով հանդերձ, Աստղիկը նշեց՝ օրվա կերպարը պետք է անպայման լինի հնարավորինս ոճային և հարմարավետ։

(Visited 76 times, 1 visits today)