Մենք ուզում ենք կպցնողների, շնից մազ պոկողների, քերողների հանրությո՞ւն լինենք.Նիկոլ Փաշինյան


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է 9-րդ ծրագրից օգտվողների մասին: Նա մասնավորապես նշել է.
9-րդ միջոցառումով մի շարք կառույցների աշխատողներ մտել են և օգտվելով նրանից, որ իրենց աշխատանքը գաղտնի է և հարկային բազաներում չի ֆիքսվում, օգտվել են դրանից և այդ օգնությունը ստացել են:Ընդ որում, էն ոլորտներում, որտեղ մենք առաջինն ենք աշխատավարձերը բարձրացրել, և էս վերջին երկու տարվա ընթացքում էդպիսի տասնյակ 26 հազար դրամներ ենք նրանց տվել, բայց հարցը փողը չի, հարցը  էությունն ա, մենք ինչ հանրություն ենք ուզում լինենք, մենք ուզում ենք կպցնողների, շնից մազ պոկողների, քերողների հանրությո՞ւն լինենք, թե մենք ուզում ենք կարգը հարգող հանրություն լինենք:

(Visited 36 times, 1 visits today)