«Մենք զրկված ենք օտպուսկից. Կրե‘ք դիմակ, որ մենք տուն գանք…». Լսե՛ք ու տարածե՛ք զինծառայողի հորդոր-խնդրանքը

Զինծառայող Տարոն Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ մտածեցի գրե՞մ թե չէ ու որոշեցի, որ ճիշտը գրելնա։

Ու հիմա ես մենակ իմ անունից չեմ գրում, գրում եմ բոլոր զինվորների, իրա տուն ու տեղին, ծնողներին, բարեկամ-հարազատներին կարոտ տղերքի անունից…

Գիտե՞ք զինվորի համար ստեղ` բանակում ամենաքաղցր բանը որնա… Օտպուսկը… Օտպուսկը, որից հիմա մենք զրկված ենք…

Որին կարոտ ենք արդեն ամիսներ շարունակ…

Գիտե՞ք շաբաթներ շարունակ ամառվա տաք եղանակից կտրված, համարյա 4000 մետր բարձրությամբ պոստին կանգնած զինվորի հոգում ինչա կատարվում, երբ գիտի, որ պոստերից իջնելուց գոնե 2 օրով տուն չի գնալու…

Հայ զինվոր

Հասկանում ե՞ք… Դժվարա՞ դիմակ կրելը ու էտ սահմանված կանոնները պահելը

Հա՞ դժվարա…

Բա ինչի՞ մեր համար դժվար չի բարդ ու երբեմն անմարդկային
պայմաններում պոստ պահելը…

Ինչի՞ մեր համար դժվար չի հայրենիքի ու ձեր համար ոչ մի բան չխնայելը…

Դե դուք ամենագետներ եք, ձեզ ոչ մի խորհուրդ պետք չի…

Պետք չի‘ զինվորի կենացը խմել, եթե մենակ խոսքով պետքա հարգեք ու սիրեք զինվորին

Պետք չի ամպագոռգոռ հայտարարություններ անել, թե զինվորը սե՜նց, զինվորը նե՜նց, զինվորի ցա՜վը տանեմ…

Հասկացե‘ք մեր համար հարազատ քաղաքի օդը շնչելուց, ծնողի գրկում սեղմվելուց ու ծնողի սերն ու ջերմությունը զգալուց բացի ուրիշ ոչինչ պետք չի։

Մի փոքր էդ սիրուց ու մենք ավելի մեծ եռանդով կծառայենք ու կպաշտպանենք մեզ վստահված հողն ու ջուրը…

Պահպանե‘ք ձեր առողջությունը

Կրե‘ք դիմակ, որ մենք տուն գանք…»:

(Visited 336 times, 1 visits today)