Մեծ երգիչ եք կորցրել. Հրաչ Քեշիշյանը ներկայացրել է, թե ինչպես է ադրբեջանցին սգում Հայկոյի մահը (լուսանկար, տեսանյութ)

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ով Հայկոյի մտերիմ ընկերներից էր, ուշագրավ սթորի է հրապարակել:

Նա ներկայացրել է մի ադրբեջանցու մեկնաբանութուն, որից պարզ է դառնում, որ վերջինս իր ցավակցությունն է հայտնում Հայկոյի մահվան կապակցությամբ:

«Ես Բաքվից եմ: Ադրբեջանից եմ և ցավ եմ ապրում: Դուք կորցրել եք մեծ երգչի, մարդու: Ցավակցում եմ: Որքան երիտասարդներ են զոհվել, որքան ցավ կա: Գուցե կգա մի օր, երբ այլևս չենք ուրախանա իրար ցավ տեսնելուց: Բոլորին հաջողություն: Մնաս բարով, Հայկո»:

Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ Հրաչ Քեշիշյանը շատ ծանր է տանում մտերիմ ընկերոջ կորուստը:

Հայկոյի մահից հետո նա գրել էր.

«Հայկոս…
Կանգ առավ ժամանակն ու ավարտվեց ռոմանտիզմի լավագույն ժամանակաշրջանը…

(Visited 41 times, 1 visits today)