Մարտի 22-ի դրությամբ կորոնավիրուսի ևս 30 դեպք է հաստատվել,ընդհաուր որքան դարձավ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 190,  որից 2-ը՝ առողջացած:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի տվյալներով հաստատված էր 160 դեպք:

Հավելենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 21֊ի ուշ երեկոյան հայտնեց, որ դուրս է գրվել երկրորդ առողջացած պացիենտը, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մայրը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է:  Մոր մոտ բոլոր
հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:

(Visited 120 times, 1 visits today)