Մահացել է Վանո Սիրադեղյանը

Насколько реалистично предложение о возвращении Вано Сирадегяна? –  «Жаманак» | Aravot Ru75 տարեկանում մահացել է ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Տեղեկանում ենք  Արմենպրեսից»:

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։

1988 թվականից անդամակցում է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում և բանտարկվում է մինչև 1989 թվականի մայիսը։

1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։

Вано возвращается? - yerkramas.org1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

1999 թվականիի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Վ. Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է, 1990-1992 և 1997–2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը 20 տարուց ավել գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

(Visited 37 times, 1 visits today)