«Մա՛մ, ՝ նշեցիք՞ ծնունդս » և վերջում ասաց, « Մա՛մ ջան, սաղ լավա լինելու չմտածես գալու եմ տուն…..» Արամ Արմենի Հովհաննիյանի մասին…

Արամ Արմենի Հովհաննիսյան Ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Հովհաննիսյանների ընտանիքում։ Սովորել է Պարույր Սևակի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։ Ավարտել է 9-րդ դասարանը

2015 թվականին, այնուհետև հաճախել Արարատ քաղաքի պետական քոլեջը (ԱՊՔ ) «Սպասարկման կազմակերպում» մասնագիտությամբ կառավարիչ -տնտեսագետ բաժինը: Ավարտել է 2018 թվականին։ Ավարտելուց հետո հաճախել է «ԴՕՍԱԱՖ», ստացել է վարորդական իրավունք: Արամը սիրված էր՝

դպրոցում, քոլեջում, իր շրջապատում բոլոր բոլորի կողմից։ Ընկերասեր, հայրենասեր, բոլորին հասնող, առույգ ՝ սիրում էր աշխույժությունը, պարել, երգել, անվերջ վարել մեքենա: Բոլորի կողմից սիրված ու հարգված էր Արամը։ 2019 թվականի հունվարի 10ին զորակոչվել է Հայոց Բանակ, ծառայում է Դիլիջանում, որպես վարորդ: Երբ սկսվեց

չարաբաստիկ պատերազմը նրան ընդամենը մնացել էր 2 ամիս զորացրվելու։ Քույրը պատմում է, որ Արամի հետ ուներ շատ նպատակներ, որոնք այդպես էլ մնացին անկատար: Հոկտեմբերի 6-ին Արամ Հովհաննիսյանը իր զ ինակից ընկերների հետ

Արցախում էին՝ Ջրականում (Ջաբրաիլում)։ Անվախ էր ՝ ոչնչից վախ չուներ: Հոկտեմբերի 13-ին զ ոհվել է անօդաչու թռչող սարքի հար վածից։ Առավոտյան հոկտեմբեի 9-ին Արամի ծննդյան օրն էր, տնեցիները անհամբեր սպասում էին նրա զանգին, բայց այդպես էլ զանգ չստացան: Վերջին անգամ

հոկտեմբերի 10-ին առավոտյան տնեցիների հետ խոսելիս Արամը մի տեսակ էր, այլայլված։ Այնքան շփոթված էր այդ օրը, լսվում էին կրա կոցների ձայները։ Միայն խոսելիս հարցրեց «Մա՛մ, ՝ նշեցիք՞ ծնունդս » և վերջում ասաց, « Մա՛մ ջան, սաղ լավա լինելու չմտածես գալու եմ տուն…..» Արամ Արմենի Հովհաննիյանի աճյունը հուղ արկավորել են իր

հայրենի Արարատ քաղաքի պանթեոնում։ Մեր խաղաղ օրերի համար շնորհակալ ենք Արամին ու բոլոր իրենց կյանքը հանուն հայրենիքի տված Հերոս տղերքին: Խոնարհվում ենք: Հավերժ փա՛ռք ու խոնարհում քո վառ հիշատակին: Փառք ու պատիվ քեզ մեր Արամ, մեր անմ ա’հ Հերոս: Փառք ու պատիվ մեր Հայ Զինվորներին

(Visited 194 times, 1 visits today)