Ձեր գործունեությունը հայ մարդուն դժբախտության է բերել.Արմեն Դանիելյանը Սերժ Սարգսյանին

Եթե անգամ ոմանց համար իմ կարծիքը լինի անընդունելի, միևնույնն է այն լինելու է ազնիվ, Այո’, չեն վախենում միայն հիմարները:
Հ.Գ. Իսկ դուք չէիք վախենում, երբ գագիկ խաչատրյանին երկրի գլխավոր հարկահավաք կամ ֆինանսիստ էիք նշանակում,կամ էլ արդարության և բանականության հետ լուրջ խնդիրներ ունեցող գևորգ կոստանյանին իրավական գծով օգնական և ապա գլխավոր դատախազի էիք կարգում:
Հ.Գ. Իհարկե պետք է ոչ թե վախենալ, այլ պետք է սարսափել, որ շուրջ քառասուն տոկոս աղքատություն ունեցող երկրում, երբ մարդիկ սոված արթնանում և ավելի սոված քնում էին, իսկ շատերը քաղցից փրկվելու համար հեռանում էին սեփական Հայրենիքից, գագիկ խաչատրյաններն ու նրա նման չարիքները միլիոնավոր դոլարների հասնող հարստություն էին կուտակում:
Անկասկած պետք է սարսափել, որ ձեր «փաստաբան» գևորգ կոստանյանը դատաիրավական համակարգը վերածել էր «ախոռի»՝ սեփական հիվանդագին կրքերին համահունչ:
Ախր որ մեկն ասենք, իհարկե պետք է վախենալ, որովհետև այդ բեջուռա կենդանիներին մեր կյանք «ներմուծել եք» դուք:
Այժմ ինքներդ ձեզ հարցրեք, արդյոք ձեր գործունեությունը հայ մարդուն երջանկություն է բերե՞լ, թե դժբախտություն, Անկասկած՝ դժբախտություն,Իսկ պատասխանատվությունից պետք չէ վախենալ՝ ինչ ցանել եք, այն էլ հնձում եք:
Անշուշտ, պետք է վախենալ և պետք է վախենալ միայն Աստծուց…

(Visited 88 times, 1 visits today)