Հրատապ.վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատում է արձակուրդը՝ պայմանավորված երկրում առկա համաճարակային իրավիճակով։ Վաղը վարչապետը կմասնակցի կառավարության ընդլայնված նիստին՝ դադարեցնելով քարոզարշավը։

Միաժամանակ վարչապետը նաև հայտնեց, որ վաղը կրթական հաստատաությունները ՀՀ-ում չեն գործի։

<<Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար>>,-իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում քիչ առաջ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

(Visited 34 times, 1 visits today)