Հորս մահից անմիջապես հետո ծնվեց դուստրս. նա կարծես իր կյանքը տվեց թոռնիկին. Գոհար Հովհաննիսյան

Շատերն են հիշում, թե ինչպես 4 տարի առաջ երգչուհու դուստրը ծնվեց ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո: Սիդնեյ-Դուբայ չվերթի 450 ուղեւորով ինքնաթիռը 3 ժամ թռչելուց հետո անհրաժեշտաբար վայրէջք էր կատարել: Մայրանալ պատրաստվող երգչուհին մեկնել էր մասնակցելու հայ համայնքի կազմակերպված համերգին եւ վերադարձին օդանավի մեջ զգացել էր երկունքի ցավեր: Օդանավի հարկադիր վայրէջքից հետո նրան տեղափոխել էին Ավստրալիայի Պերթ քաղաքի ծննդատուն։

Նա պատմեց, որ երբ ամեն անգամ մեկնում էր հյուրախաղերի, հայրն իրեն խնդրում էր չգնալ. վերջինս վատառողջ էր եւ վախենում էր, որ չէր տեսնի դստերը, ապագա թոռնիկին: Սակայն այդ անգամ հայրն ինքն էր հորդորել Գոհարին առանց վարանելու մեկնել հյուրախաղերի:Նա ասաց` հանգիստ գնա, ամեն բան լավ է լինելու: Երբ արդեն երկունքի ցավերս սկսվել էին, բժիշկն ինձ ասաց, որ հնարավոր է` երեխային կորցնենք: Ես ասացի, որ դա հնարավոր չէ, եւ սկսեցի աղոթել:

Չեք հավատա, բայց երբ ինձ ասացին, որ երեխաս փրկված է, հենց այդ ժամանակ մահացել էր հայրս:Նա կարծես իր կյանքը տվեց թոռնիկին: Այնպիսի տպավորություն էր, որ հայրս նախապես ինչ-որ բան կանխազգացել էր:

Գոհարը նաեւ հիշեց, որ երբ տեսել է Ավստրալիան, շատ է հավանել այդ երկիրն ու կատակով ասել է. «Ինչ լավ տեղ է, երեւի աղջիկս հենց այստեղ էլ ծնվի»: Եվ, փաստացի, այդպես էլ եղավ:

Հիշեցնենք, որ Գոհարն Ավստրալիա էր մեկնել երգիչներ Ռուբեն Սասունցու եւ Աղասի Իսպիրյանի հետ. վերջինս վերադարձել էր Հայաստան, իսկ Ռուբենը երգչուհուն ուղեկցել է ծննդատուն:

(Visited 279 times, 1 visits today)