Հողաշերտի տակ մնացած 38–ամյա Գագիկը եռյակ երեխաների հայր էր (տեսանյութ)

Տրուբեքը քաշելու ժամանկ կողքի հողը թափվել է իրենց վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց երեկ Ներքին Չարբախում տեղի ունեցած ողբերգական դեպքից մահացած 38–ամյա Գագիկ Ղ.-ի հոր ընկերը՝ Հարություն Անտոնյանը։

Նրա խոսքով՝ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ էին, սակայն ինքը միայն Գագիկին գիտեր. «Երեխեքը եռյակ են»։Նրա խոսքով՝ տեսանելի է, որ դեպքը տեղի ունեցել վերջին կետում. «Վերջին կետն է, այստեղ պետք է միացում տային, երեւի ասել են վերջացնենք, նոր գնանք էլի, որ վաղն էլ չգանք։ Կարող է չաշխատեին, գային տուն, առավոտ վերադառնային արդեն փլված լիներ»։38–ամյա Գագիկի հարազատները, լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենք էլ չգիտեն, թե դեպքը երբ է տեղի ունեցել, չգիտեն էլ, թե ով է ահազանգել ԱԻՆ. «Ոչ մի բան դեռ չգիտենք, հայտնի չէ»։

(Visited 87 times, 1 visits today)