Հոկտեմբերի 12-ի աստղագուշակ

Խոյ

Ժամանակը ճիշտ բաժանեք ու արդյունավետ օգտագործեք, այդ դեպքում բոլոր կիսատ մնացած ու ձեզ անհանգստացնող հարցերը կլուծվեն:

Ցուլ

Երջանիկ պատահականություն է սպասվում: Բայց շատ մի ոգևորվեք: Դա կարող է ձեր օգտին չլինել, ամեն ինչի մեջ զսպվածություն ցուցաբերեք:

Երկվորյակ

Անձնական շփումները հասցրեք մինիմումի: Շփումներում կգերակշռի էմոցիան, ինչը ավելորդ է, այդ իսկ պատճառով անորոշ հարցերի լուծումը հետաձգեք, կամ անհրաժեշտ շփումներն ապահովեք հեռախոսի միջոցով:

Խեցգետին

Դառը հիշողությունները կհամակեն ձեզ, այդ իսկ պատճառով փորձեք զբաղեցնել ձեր միտքը դրական բաներով, փորձեք նայել առաջ, հնարավորինս չափով մոռացեք անցյալը:

Առյուծ

Կստեղծվի մի իրավիճակ, որտեղ շրջապատը կցանկանա լսել ձեր անձնական կարծիքը, ձեզ դժվար կլինի պահպանել օբյեկտիվությունը, բայց փորձեք որքան հնարավոր է անաչառ լինել:

Կույս

Փորձեք ոչ մի ասպարեզում ակտիվ գործունեություն չծավալել, հակառակ դեպքում տուժողը հենց դուք կլինեք: ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

Կշեռք

Ծանրաբեռնված օր է սպասվում և աշխատավայրում, և տանը, փորձեք ուժերը խնայել, հակառակ դեմքում գերհոգնածությունը կպատի ձեզ:

Կարիճ

Ձեզ հուզող հարցում կկարողանաք հասնել ոսկե միջինի, ամեն ինչ արեք այդ ստաբիլ իրավիճակը պահպանելու համար, չնայած շրջապատից ոմանք կփորձեն խաթարել դա:

Աղեղնավոր

Երկընտրանքի առաջ կկանգնեք, հենց այդ պահին կայացրած որոշումից էլ կախված կլինի գործողությունների հետագա ընթացքը, զգոն ու ուշադիր եղեք:

Այծեղջյուր

Դժվար ու ծանրաբեռնված օր է սպասվում: Մի քանի հարցեր միանգամից կպահանջեն ձեր ուշադրությունը, կազմակերպվածությունը կլինի ձեր գլխավոր զենքը:

Ջրհոս

Այսօր պետք է ինքներդ փորձեք հարմարվել իրավիճակին, այլ ոչ թե իրավիճակը հարմարեցնել ձեզ, միայն այդ դեպքում կհասնեք ցանկալի արդյունքի:

Ձկներ

Անձնականում դժվարություններ են սպասվում: Փորձեք ձեր առաջ ծառացած հարցին մոտենալ խելամտորեն ու մի տրվեք էմոցիաներին:

(Visited 54 times, 1 visits today)