Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկո’լ, դավաճան» վանկարկումներով

Բրյուսելում հայերը Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Նիկո’լ, դավաճան» վանկարկումներով:

Ցուցարարները, մասնավորապես, հավաքվել էին Եվրախորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է կայանար Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

 

Ցուցարարները պարզել էին Արցախի ու Հայաստանի դրոշները ու վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճան»:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել,որտեղ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 95 times, 1 visits today)