«Հող պահող էիր, գնայիր կռիվ անեիր, շանորդի». Սպիտակում մերժել են ընդդիմադիր ակտիվիստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական», «Միություն, պայքար, հաղթանակ», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Սպիտակ քաղաքում:

«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ այսօր Երևանում ու մարզերում տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան մայրուղին:

Նիկոլ վարչապետ վանկարկումներով Սպիտակում ևս մերժել են ընդդիմադիր ցուցարարներին:

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 1 037 times, 1 visits today)